ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Միքայել Մինասյան. Փաշինյանը որոշել է «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում դեսպան նշանակել

Միքայել Մինասյան. Փաշինյանը որոշել է «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում դեսպան նշանակել
23.01.2021 | 15:34

«Հայաստանը ես եմ»՝ շատ շուտով կասի ոչ քիչ հայտնի տիկին Մակունցը, որին հատուկ արժանիքների համար Նիկոլ Փաշինյանը որոշել է նշանակել ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: Ինչպես այժմ ընդունված է ասել. «Մեզ թվում էր, թե հասել ենք հատակին, սակայն հանկարծ ներքևից թակեցին»՝ Telegram-ի իր ալիքում գրել է Միքայել Մինասյանը:

«Նույնիսկ եթե ելնենք նրանից, որ Մակունցը վատ մարդ չէ, անկասկած, որ Մակունցը ոչ կոմպետենտ քաղաքական գործիչ է, ավելին՝ անգործունակ դիվանագետ: Եվ ընդհանրապես դիվանագետ չէ: Նրա անգրագիտության վկայությունն են նրա արտաքին քաղաքական ձախողումները տարբեր մակարդակներում, այդ թվում՝ միջխորհրդարանական: Եվ հենց Մակունցին է Նիկոլ Փաշինյանը վստահել ղեկավարել նախ Մշակույթի նախարարությունը, իսկ հետո՝ իր սեփական խմբակցությունը: Մակունցը, որ հայտնի է որպես Նիկոլի անգլերենի ուսուցիչ, ունի միայն մեկ արժանիք՝ Նիկոլն անվերապահ հավատում է նրան: Այդ պատճառով, ուղարկելով նրան ԱՄՆ, Փաշինյանը որոշել է սպանել երկու նապաստակ մեկ կրակոցով. փրկել նրան խորտակվող նավից և օգտագործել նրան երկու գերտերությունների միջև սանձազերծվող կեղտոտ խաղում: Նիկոլի թիմը դիմացել է մինչև Բայդենի նշանակումը նախագահի պաշտոնում: Որոշվել է Լիլիթ Մակունցին ուղարկել Պետդեպարտամենտի թխվածքաբլիթների հետևից, որոնց մասին այդքան երազում էին թավշյա հեղափոխականները: Նրանց թվում է, որ Հայաստանը, մեծ տերությունների բախումների հանգույցում, կփրկվի դիլետանտ Մակունցը: Նրա առաջիկա նշանակումը հարված է ոչ միայն հայ-ամերիկյան, հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի իմիջին, այլև, հնարավորության դեպքում, մեր ինքնուրույն գոյությունը որպես անկախ երկիր, որը, դա կարգ է, պետք է քաղաքականություն կառուցի մեծ տերությունների շահերի հանգույցում, և ոչ թե դրանց հակասությունների վրա:


Երկու օր առաջ Սորոսի շրջանակներին հրաման է տրվել հակառուսական հռետորաբանությունը քողարկելու և ԱՄՆ-ի հետ սիրախաղ սկսելու մասին: Մակունցին նշանակելու որոշումը կլինի պաշտոնականացում, ինստիտուցիոնալացում այն աշխարհաքաղաքական քաոսի մեջ, որի մեջ Նիկոլը ներքաշում է Հայաստանը:
ՀԳ. Ի դեպ, հիշեցնեմ՝ Նիկոլ Փաշինյանը երդվել էր վերանայել դեսպանների պաշտոններում անձանց նշանակումը, որոնք կադրային դիվանագետեր չեն», - գրել է Մինասյանը:

Դիտվել է՝ 3237

Մեկնաբանություններ